Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

3.5 մլն դրամանոց ճաշի կտրոն

 3.5 մլն դրամանոց  ճաշի կտրոն
19.04.2025 | 16:39

Օրեր առաջ պարզվեց, որ ոչ անհայտ մի կին, բարեգործական խմբակային ճաշի է հրավիրում գործարարների և խնդրում վճարել աստղաբաշխական գումար իբր բարեգործ նպատակներով։
Ի՞նչ կարող է անել հրավիրված գործարարը:

1. Գնալ և թույլ տալ, որպեսզի իրեն խուզեն, և դա առնվազն շարունակվելու է մինչև 2026 թվականը:
2. Չգնալ և չվճարել պահանջվող գումարը և պատրաստվել արտահերթ հարկային ստուգումների։

Հարգելի գործարարներ, այն, ինչ կատարվում է ձեզ հետ, նոր բան չէ, և ժամանակակից քաղաքական պատմության մեջ բազմաթիվ առաջնորդների կանայք աչքի են ընկել նման կասկածելի բարեգործությունների կոչերով։
Ինչո՞վ է պայմանավորված նման կանանց հանդեպ մեր հակակրանքը։
Թերևս դա նրանց հաճախ երկակի բնույթն է և այն, որ մենք մեզ խաբված ենք զգում: Կբերեմ Թունիսի բռնապետի կնոջ օրինակը։
«Ես քաղաքականությանը չեմ խառնվում, ես ժողովրդի կինն եմ»,- ասել է Թունիսի նախկին առաջին տիկին Լեյլա Բեն Ալին, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել յուրացման համար. Նա նաև հեղինակ է «Իմ ճշմարտությունը» գրքի։
Ելենա Չաուշեսկուն, որին ամուսնու կոմունիստական ռեժիմը գովաբանում էր, որպես «Ռումինիայի լավագույն մայր», մի անգամ իր «ժողովրդի երեխաների» մասին ասել է. «Այդ սև տականքները չեն կշտանում ուտելուց»։
Ինչ կիրառական խորհուրդ կարելի է տալ գործարարներին։

1. Մի՛ գնացեք հարկադիր խուզի:
2. Եթե չեք կարող չգնալ, ապա այդ գումարը վճարեք ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հաշվին և հետներդ տարեք վճարման կտրոնը։ Կանխիկ ոչ մի կոպեկ մի վճարեք:


Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ